Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 52-Ա

ՎԱՀԱԳՆ ԳՈՒԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետիՀողային  օրենսգրքի 102-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վահագն Գուլոյանի կողմից հողամասի ձեռք բերումը կատարվել է հողամասն աճուրդով վաճառելու մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 11 կեղծված արձանագրության  օգտագործմամբ՝ ավագանին որոշում է.

1.Հողամասն աճուրդով վաճառելու մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 11 կեղծված արձանագրության  օգտագործմամբ Վահագն Գուլոյանի կողմից Երևան-Սևան միջպետական ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքում գտնվող 5000 (հինգ հազար) քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 07-051-0315-0002, կոդ 315-001) ձեռք բերման իրավահաստատող փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դատախազին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար:

2.Նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաքննիչ բողոք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի վճիռը բեկանելու, նախկին Նուռնուս համայնքի և Վահագն Գուլոյանի միջև 2006 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի աճուրդային վաճառքի պայմանագիրը լուծելու, հողամասի նկատմամբ Վահագն Գուլոյանի սեփականության իրավունքի դադարեցման և որպես Նուռնուս համայնքի իրավահաջորդը՝ Բյուրեղավան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner