Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 1 հերթական նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և նախագծման թույլտվություն տալու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: