Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 828-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի մարտի 19-ի N 01/03․1/02025-2024 գրությամբ տրված համաձայնությունը և 2010 թվականի սեպտեմբերի 08-ին տրված 2674688 սեփականության վկայականը (հողմասը գրանցված է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության)՝ որոշում եմ.
1.Փոփոխել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 10/52 (կադաստրային ծածկագիր 07-003-0031-0002-ից) հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության (0.0100 հեկտար մակերեսով հողամասից 0․00575 հեկտար մակերեսով հողամասը սխալմամբ կադաստրային քարտեզում ֆիքսվել է ընդհանուր օգտագործման հողամաս) 0․00575 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման՝ համաձայն հաստատված հատակագծերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։