Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի հունվարի 11-ի N «007-01/Վ-022» գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի «Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ 1)որոշման 1-ին կետը «ավտոտնակը» բառից հետո լրացնել «, 7.6 քմ ընդհանուր մակերեսով ծածկարանը» բառերով. 2)որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում աղյուսակի 1-ին կետի 2-րդ սյունակը «ավտոտնակ» բառից հետո լրացնել «, ծածկարան» բառով, իսկ 4-րդ սյունակը «ավտոտնակ՝ 82.9» բառից և թվից հետո լրացնել «ծածկարան՝ 7.6» բառով և թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |