Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող 0․03984 հեկտար (ծածկագիր՝ 07-051-0120-0002) և 0․05143 հեկտար (ծածկագիր՝ 07-051-0120-0003) մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը օտարելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |