Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Ռիմմա Սրագիսի Կաղյանի լիազորած անձ Սարգիս Հարությունի Օսիպյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 2-րդ փակուղի 7 (ծածկագիր՝07-051-0214-0007, սեփականության վկայական N 31082023-07-0195) հասցեի արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.2358 հեկտար մակերեսով հողամասում անասնաշենքի (անասնապահական տնտեսություն) կառուցման նպատակով Ռիմմա Կաղյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 29 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․Ռիմմա Կաղյանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 200000 (երկու հարյուր հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: