Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 60-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝ եկամուտների գծով` 443 454.0 հազար դրամ ծախսերի գծով՝ 466 444.3 հազար դրամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 22 990.3 հազար դրամ 1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1. 2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2. 3)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3. 4)համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրդը)՝ հատված 4. 5)համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆիանասավորման աղբյուրները՝ հատված 5. 6)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |