Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 321-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 321-Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Վլադիմիր Սարգսյանը, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկի և հողի հարկի վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2019 թվականի մայիսի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից տրամադրված «Գույքահարկի մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների`քննարկվող անշարժ գույքը և 15,028 հա հողամասը՝ քաղաք Բյուրեղավան, հանդիսանում են քաղաքացի Վլադիմիր Սարգսյանի սեփականությունը, որոնք «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին»  օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 836466 (ութ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության  դրամ և հողի հարկը կազմում է 1125497 (մեկ միլիոն մեկ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ,  ինչը 2017-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում  չի վճարվել:    
Քաղաքացի Վլադիմիր Սարգսյանի կողմից նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 90857 (իննսուն հազար ութ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամի և հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 154131 ( մեկ հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի մայիսի 31-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Վլադիմիր Սարգսյանը պատշաճ ծանուցվել է (հիմք՝ 2019 թվականի մայիսի 18-ի փոստային անդորրագիր): Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։ Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից։ 
Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հողի հարկի մասին» օրենքի 16-րդ հոդվածիՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ  գույքահարկի և հողի հարկի գումարները վճարվում են`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների և հողերի համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն Հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,075 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը որպես սեփական  լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը, ինչպես նաև  տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Գույքահարկի մասին»  օրենքի 2-րդ և 3-րդ, «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին,  Հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների՝  որոշում եմ.

1.Քաղաքացի Վլադիմիր Սարգսյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 926323 (ինը հարյուր քսանվեց հազար երեք հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես  քաղաք Բյուրեղավան հասցեի գույքի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից՝ 90857 (իննսուն հազար ութ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության  դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ և հողի հարկը 1279628 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության  դրամ, որից` 154131 (մեկ հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության  դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:

5.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Վլադիմիր Սարգսյանին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Վլադիմիր Սարգսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner