Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով N 27112023-07-0204 սեփականության վկայականը, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յոհաննես Լեփսիուսի փողոց 12 շենք 4 բնակարանի բնակիչ Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանի 2023 թվականի մայիսի 16-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 3.85 քմ մակերեսով պարիսպը 7580,65 (յոթ հազար հինգ հարյուր ութսուն ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.02076 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0023-0014) հողամասը 922117,68 (ինը հարյուր քսաներկու հազար հարյուր տասնյոթ ամբողջ վաթսունութ հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յոհաննես Լեփսիուսի փողոց 12 շենք 4 բնակարանի բնակիչ Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանին:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում են Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.41 Մբ) Դիմում
(944.54 Կբ) Վկայական
(550.53 Կբ) Հողամասի հատակագիծ
(27.50 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner