Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի  2014թվականի փետրվարի 10-ի N 85–Ա որոշումը և Կոտայքի մարզպետի 2018թվականի հուլիսի 11-ի N1/13.2/3130-18 գրությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Բյուրեղավան համայնքից առաջադրել ներկայացուցիչներ՝

1)խորհրդի պետական հատվածը ներկայացնող՝ Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանին,

2)խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող՝ Անահիդ Արմենի Խաչիկյանին՝ ծնված 1999 թվականի մայիսի 2-ին: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նիստին մասնակցում էին ավագանու  12.03.2018թ. N 22-Ա որոշմամբ ստեղծված գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական գործող
հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահ Վահրամ Ապրեսյանը, անդամներ Սլավիկ Հարությունյանը, Գեորգի Աղաջանյանը և Հանձնաժողովի աշխատանքներին աջակցող համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Զարուհի Ապրեսյանը:

Նիստը վարում էր  Հանձնաժողովի նախագահ Վահրամ Ապրեսյանը:

Օրակարգում՝

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում Բյուրեղավան համայնքի ներկայացուցիչներ առաջադրելու մասին:

Վահրամ Ապրեսյանը ներկայացրեց, որ Կոտայքի մարզպետի 11.07.2018թ. N 1/13.2/3130-18 գրության համաձայն՝ մարզի տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականություն իրականացնելու, տվյալ մարմիններում երիտասարդների պատշաճ մասնակցությունը խթանելու նպատակով նախաձեռնվել է  Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի համալրման գործընթաց: Խորհրդի կազմում պետք է ընդգրկվի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական հատվածը, մյուսը՝ ոչ պետական հատվածը: Ինչպես տեղեկացրեց Վ. Ապրեսյանը, համայնքի ղեկավարի օգնական Մերի Կարապետյանը խորհրդի կազմի համալրման մասին հայտարարություն է տեղադրել Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական http://www.byureghavan-kotayk.am, ոչ պաշտոնական http:// www.byureghavan.am կայքերում, Բյուրեղավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչպես նաև Բյուրեղավանի վարչական շենքի՝ հայտարարությունների համար նախատեսված ցուցափեղկում: Խորհրդի կազմի ոչ պետական հատվածի համար դիմել է մեկ հոգի՝ Բյուրեղավան  քաղաքի բնակիչ  Անահիդ Արմենի Խաչիկյանը (ծնված՝ 02.05.1999թ.):Նա ԵՊՀ-ի Ռոմանագերմա նական բանասիրության ֆակուլտետի ուսանող է, ունի երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերի, միջոցառումների մասնակցության փորձ (<<Ավրորա>> մարդասիրական մրցանակաբաշխության կամավոր, Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովի կամավոր, <<Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները>> ծրագրի մասնակից, Համահայկական կամավորական միության անդամ):

Ըստ պահանջի, խորհրդի պետական հատվածը ներկայացնելու է համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը:

 Քննարկումից  հետո որոշվեց՝

1.Հաստատել խորհրդի ոչ պետական հատվածի համար դիմած Անահիդ Արմենի Խաչիկյանի թեկնածությունը, քանի որ միայն նա է դիմել և նրա տվյալները լիովին համապատասխանում են ներկայացվող պահանջներին,

հավանություն տալ <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում Բյուրեղավան համայնքի ներկայացուցիչներ առաջադրելու մասին>> որոշման նախագծին և ներկայացնել ավագանու նիստին:  

    Նիստն ավարտվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner