Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, պայմանավորված Բյուրեղավան համայնքում մշակութային կյանքի որակը բարելավող միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Մշակույթի տան հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |