19.10.25
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԱՓՈՂԻՆ ԵՎ ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻՆ
|
Հոկտեմբերի 17-ը նշվում է որպես ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ միջազգային օր։Օրվա կապակցությամբ Բյուրեղավանի Մշակույթի տունը և Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը կազմակերպել էին վարպետաց դաս-ցերեկույթ' նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում գրանցված հայկական ԾԻՐԱՆԱՓՈՂԻՆ (դուդուկին) և ՔՈՉԱՐԻ ազգային պարին։Միջոցառման շրջանակներում արվեստի դպրոցի դուդուկի դասատու Տիգրան Նիգոյանը ներկայացրեց Ծիրանափողի պատրաստման, նյութի ընտրության, չափի և կիրառման մասին: Անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելու պատմությանը, դրանում մեծ ավանդ ունեցած և գործիքին միջազգային ճանաչում բերած Ջիվան Գասպարյանին, ինչպես նաև մեր այլ ...
Մանրամասն |
|
17.10.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ այսուհետ «Շտապբուժօգնություն» ծառայության կանչերն ընդունելի են միայն 1-03 հեռախոսահամարով։ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում» գործող շտապ կանչերի նախկին հեռախոսահամարներն այլևս չեն գործում։
|
|
17.10.25
ԲԱՑ ԴԱՍ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաները՝ դասատու Գոռ Աբրահամյանի գլխավորությամբ Բյուրեղավանի քաղաքային պուրակում անցկացրեցին բաց դաս։ Դասը պլեների ձևաչափով էր և կրում էր «Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին իմ աչքերով» խորագիրը։ Սուրբ տաճարի տարածքում ստեղծագործական աշխատանքը ոգևորիչ էր արվեստի դպրոցի սաների համար։ Նմանօրինակ բաց դասերը ոչ միայն զարգացնում են սաների գեղարվեստական հմտությունները, այլև խթանում են նրանց ստեղծագործական մտածողությունն ու սերը ազգային մշակույթի նկատմամբ։
|
|
17.10.25
ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
|
Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 50 շենքի տարածքի՝ 367 քմ խաղահրապարակի շինաշխատանքները շարունակվում են։ Նպատակն է ստեղծել ապահով, հաճելի և հարմարավետ միջավայր երեխաների համար։ Խաղահրապարակը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար՝ խաղային տարրերով, կանաչապատ տարածքով և լուսավորությամբ։ Ծրագիրն իրականացվում է Մասնակցային բյուջետավորում 2025 թ․ ծրագրի շրջանակներում։
|
|
16.10.25
«ՁԱՅՆԵՐ ԸՆԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
|
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ֊ն 2025թ. ապրիլին մեկնարկել է «Ձայներ ընդդեմ բռնության» ծրագիրը, որի նպատակն է գենդերային անհավասարության, գենդերային խտրականության և բռնության վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցով զորեղացնել երիտասարդներին՝ դարձնելով նրանց փոփոխության շարժիչ ուժը, համախմբելով միասնական պայքարի շուրջ:Ծրագիրը ներառել է շուրջ 109 երիտասարդների ՀՀ Կոտայքի մարզի տարբեր համայնքներից։Բյուրեղավանի համայնքապետարանի աջակցությամբ իրազեկման արշավ անցկացվեց Բյուրեղավան քաղաքի Ս․ Վարդանյանի անվան ավագ դպրոցում, որին մասնակցում էին դպրոցի ավագ դասարանների և Նուռնուսի միջնակարգ դպրոցի աշակերտները։Դասընթացն իրենից ներկայացնում է.Ոչ ֆորմալ ուսումնական ծրագիր, որը ...
Մանրամասն |
|
15.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՐՋԱՅՑՈՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 29, 30, 33 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐՈՒՄ Է
|
Հոկտեմբերի 15-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին Բյուրեղավան քաղաքի 29, 30, 33 շենքերի բակեր: Շինարարների ուղեկցությամբ շրջեցին բակային տարածքներով հետևեցին ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ Հակոբ Բալասյանը, տեղում դիտարկեց առկա խնդիրները, ընդգծեց աշխատանքների ժամանակին և որակով կատարելու կարևորությունը։ Զրուցեց բնակիչների հետ քննարկեց բակերի բարեկարգման հարցերը: Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ ասֆալտապատման ծրագրերն իրականացվում են բնակիչների տեղաշարժի հարմարավետությունն ապահովելու և բակային ճանապարհները բարելավելու նպատակով։ Դիտել՝ https://www.facebook.com/reel/1564003594822382?locale=ru_RU
|
|
14.10.25
ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Բյուրեղավանի մշակույթի տան նիստերի դահլիճում անցկացվեց մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մի շարք թափուր պաշտոններ համալրելու նպատակով։ Մրցույթն անցկացվեց օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով թափանցիկություն և հավասար մասնակցության հնարավորություն բոլոր թեկնածուների համար։Մրցույթին մասնակցելու համար նախապես հայտ էին ներկայացրել 3 թեկնածու, որոնցից ներկա էին երկուսը։ Թափուր հաստիքներն առկա էին համայնքապետարանի աշխատակազմում, ֆինանսատնտեսագիտական բաժինում։ Մրցութային հանձնաժողովը գնահատեց թեկնածուների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, աշխատանքային փորձը, ինչպես նաև համայնքային կառավարման ոլորտում գործունեություն ...
Մանրամասն |
|
10.10.25
ՇՐՋԱՅՑ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքապետարանի աշխատակազմի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ հետևել է Բյուրեղավանում կառուցվող մարզադպրոցի շինաշխատանքներին։Համայնքի ղեկավարը, շինարարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել են առաջացած խնդիրները, արձանագրել թերությունները, հանձնարարել գտնել արդյունավետ լուծումներ խնդիրները վերացնելու ուղղությամբ։Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով կատարվել է երկհարկանի շենքի արտաքին պատերի կառուցում։ Երկրորդ փուլով կատարվում է շենքի ներսի հարդարման աշխատանքներ։ Տեղադրվել են դռներն ու պատուհաններ։ Այս պահին կատարվում է ջեռուցման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |