Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազզման և համակարգման բաժին: Բաժնի հասցեն է` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք: Բաժնի պետ` Լիդիա Պողոսյան:
Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 65-Ն որոշմամբ հաստատվել է համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրք՝
Հ/Հ
|
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|
Տեղական տուրքերի դրույքաչափերը (դրամ)
|
14.
|
Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`
|
10 000
|
Տեղական տուրքը վճարվում է համայնքային բյուջեի 900105000195 հաշվեհամարին: