Բյուրեղավան համայնքի կողմից նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոց 28/89 հասցեի հասարակական կառուցապատման հողամասերում մարզադպրոցի կառուցման աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան. հասցեն՝ ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.`0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: