Կառուցապատողներ Արման Ղարիբի Ալոյանի և Մհեր Նվերի Ջառահյանի կողմից նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 11 (ծածկագիր՝ 07-003-0037-0050) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.03 հեկտար հողամասում ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.`0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: