Բյուրեղավան համանքի հարգելի՛ բնակիչներ,
2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ (5 հունվարի 2022 թվականի N 14-Ն ) սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե:
-Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների (Բյուրեղավան համայնք` Բյուրեղվան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրեր) վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
-Ինքնակամ կառույցների հաշվառման համար Բյուրեղավան համայնքում (Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրեր) սահմանվել է վերջնաժամկետ՝ մինչև 2024 թվականին հունվարի 1-ը:
-Սահմանված ժամկետներում ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառման գործընթացն արդյունավետ և ժամանակին կազմակերպելու, հետագա խնդիրներից (պահանջարկի աճ, գնաճ և այլն) խուսափելու համար առաջարկում ենք մինչև նշված ժամկետը կազմակերպել վերոնշյալ գործընթացը:
-Աշխատանքներն իրականացնելու համար պետք է դիմել չափագրում իրականացնող կազմակերպությանը, որպեսզի գործերի ձևակերպումն ու փոխանցումը համակարգի:
-Սահմանված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի իրականացնել իքնակամ շինությունների հաշվառումն ու օրինականացումը: