Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2023 թվականի փետրվարի 07-ից մինչև 21-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023-2027 թվականների զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (byureghavan-kotayk.am) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2023 թվականի փետրվարի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել նշված կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում: