Բյուրեղավանի համայանքապետարանը զգուշացնում է, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, տեղական տուրքերը գանձվում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը:․
Համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տեղական տուրք վճարող (հանդիսացող) այն տնտեսավարող սուբյեկտներին, ովքեր օրենքով սահմանված գործողությունների կատարման համար տեղական տուրքի վճարման հայտ չեն ներկայացրել և համապատասխան թույլտվություններ չեն ստացել, հորդորում ենք ներկայանալ համայնքապետարան և համապատասխան արտադրանքի վաճառք իրականացնելու համար ստանալ թույլտվություն։
Սահմանված ժամկետից հետո իրականացվելու են հսկողական աշխատանքներ, որի արդյունքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։