24.10.24
ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
|
Բյուրեղավանի սրտում ակտիվորեն շարունակվում է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները։ Այս պահին գմբեթի կառուցման վերջին աշխատանքներն են ընթանում։ Ըստ շինարարների հաջորդ տարվա սկզբին ամբողջովին պատրաստ կլինի եկեղեցու արտաքին տեսքը, որից հետո կսկսվի ներսի հարդարման աշխատանքները։ Եկեղեցին կառուցվում է բյուրեղավանցի բարերար եղբայրներ Մխիթար և Յուրա Արոյանների նախաձեռնությամբ: --------------------------------------- Եկեղեցու շինարարությունն անհրաժեշտություն է համայնքի համար: Նրա շահագործումը ոչ միայն հնարավորություն կտա հոգևոր ծիսակատարություններ իրականացնել, այլ եկեղեցին կդառնա Բյուրեղավան համայնքի հոգևոր կյանքի վերածնունդը և քաղաքի դեմքը:
|
|
22.10.24
ԳԾԱՆՇՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
Բյուրեղավան համայնքի բյուջեի միջոցներով Բյուրեղավան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են գծանշման աշխատանքներ' երթևեկությունը պատշաճ կազմակերպելու նպատակով։
|
|
17.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
|
|
16.10.24
ԱՅՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՃԱՐ
|
Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայ հոգևոր և ազգային կյանքում տեղի ունեցան խոշոր իրադարձություններ: Օրհնվեց Հայաստանյայց եկեղեցու նոր մյուռոնը և վերաօծվեց ու վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային կառույցների ղեկավարները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այցելել էին Նոր օծված Մայր Տաճար։ Մեր աշխատակիցները միացան բոլոր աղոթքներին ու օրհնություններին՝ ուղղված մեր երկրի խաղաղությանն ու բարօրությանը։
|
|
15.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
|
|
14.10.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը աշխատանքային երկուշաբթին մեկնարկեց խորհրդակցությամբ, որին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, համայնքային կառույցների ղեկավարներն ու բնակավայրերի վարչական ղեկավարները։Խորհրդակցության սկզբում քննարկվեց առողջապահական ոլորտին վերաբերող հարցեր, համայնքի ղեկավարը հետաքրքրվեց բնակչությանը սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթացով։ Ըստ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի համայնքում համաճարակային վիճակը կայուն է։ Հիմնականում բնակիչներն իրազեկված են, ընտանեկան բժիշկներն աշխատում են այդ ուղղությամբ, ավելին պատվաստվելու ցանկությունը մեծ է։ Հակոբ Բալասյանը ևս խորհուրդ տվեց պատվաստվել /նախորդ տարի պատվաստվել ...
Մանրամասն |
|
14.10.24
ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔ
|
Բյուրեղավան քաղաքի Առաջին թաղամասում բարեկարգման ծավալուն աշխատանքներ են իրականացվել։ Արդիականացվել է արտաքին լուսավորությունը։ Թաղամասը բարձրադիր է, հաճախ քամիներ են լինում, ինչի հետևանքով տեղադրված աղբամաններից աղբը տարածվում է շրջակայքում։ «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները կառուցել են աղբամանների համար նախատեսված պաշտպանիչ պարիսպ, որպեսզի աղբն այլևս չաղտոտի շրջակայքը։ Գիշերային ժամերին տարածքը լուսավորվում է, տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող LED լուսատու։ Կրկին հորդորում ենք աղբը թափել աղբամանում։
|
|
14.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
Հարգելի՛ բյուրեղավանցիներ, տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկների սահմանված չափանիշներին համապատասխանում էր մեկ հայտ՝ Բյուրեղավան քաղաքի 22 և 10 շենքերի տարածքում խաղահրապարակի կառուցում։ Եղեք ակտիվ մասնակցեք համայնքի զարգացմանը։ Հայտի համար քվեարկությունը սկսված է, այն ընթացքի մեջ է մինչև ս/թ նոյեմբերի 11-ը։ Քվեարկության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |