Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 դեկտեմբերի 2024թվականի N 838-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈւԴԻՏԻ ԲԱԺՆԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ՌԻՍԿԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 143-Ն հրամանով հաստատված հավելվածի 101-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի ներքին աուդիտի կանոնակարգի 29-րդ կետը, Բյուրեղավանի համայնքապետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 02-ի N ՆԱԿ-10/24 նիստի որոշումը՝ որոշում եմ.

1.Հաստատել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի 2025 թվականի ռիսկի չորս ընտրանքային չափորոշիչները՝ հետևյալ կազմով.
1) նշանակալիություն,
2) ֆինանսական ազդեցություն,
3) ստացված ֆինանսավորման չափ,
4) հայտնաբերված թերացումներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. դեկտեմբերի  02
ք.Բյուրեղավան