Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2024թվականի N 546-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 21062024-07-0002 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ  համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 32 շենք 6 բնակարան հասցեի բնակիչ Գևորգ Սուրենի Մալխասյանի 2024 թվականի ապրիլի 08-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս 74 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 35․24 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 58956,52 (հիսունութ հազար ինը հարյուր հիսունվեց ամբողջ հիսուներկու հարյուրերորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.00278 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0018-1057) հողամասը 80272,5 (ութսուն հազար երկու հարյուր յոթանասուներկու ամբողջ հինգ տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Գևորգ Սուրենի Մալխասյանին (ծնված՝ 1995 թվականի հոկտեմբերի 17-ին):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Գևորգ Սուրենի Մալխասյանի կողմից:

4.Գևորգ Սուրենի Մալխասյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։

5. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս 74 հասցեում գտնվող 35․24 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած 0.00278 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 32 շենք 6 բնակարանի բնակիչ Գևորգ Սուրենի Մալխասյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. հունիսի  21
ք.Բյուրեղավան