![](/images/DocFlow/Emblem.jpg) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
![գիծ](/images/DocFlow/Line_2.gif)
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2024թվականի N 844-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.
1.2024 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 24-ը ներառյալ Բյուրեղավան համայնքում կազմակերպել հանրային քննարկումներ Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծի և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2025-2027 թվականների պլանի» վերաբերյալ:
2.Հանրային քննարկումները կատարվելու են Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքի՝ byureghavan-kotayk.am, միջոցով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 11
ք.Բյուրեղավան