 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2025թվականի N 17-Ա
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 08-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5․1-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Գարիկ Սաշիկի Արարատյանի լիազորած անձ Կարինե Հրաչի Քաջազնունու դիմումը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի սեպտեմբերի 08-ի «Բնակարանը սեփականաշնորհելու մասին» թիվ 15 որոշման 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ա» ենթակետում «Միհրանի» բառը փոխարինել «Միրանի» բառով.
2) «գ» ենթակետում «Արարատյան» բառը փոխարինել «Ղազարյան» բառով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Դ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք.Բյուրեղավան