Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2024թվականի N 552-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածի՝ որոշում եմ.

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում 2024 թվականի հունիսի 26-ին, ժամը 10:00-ին հրավիրել համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով.

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի N 36-Ա, N 37-Ա, N 38-Ա ԵՎ N 39-Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասին։

2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 15-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:

4․Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն/անհամաձայնություն տրամադրելու մասին։

5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 84-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

7. Գույքն անհատույց օտարելու համաձայնություն տալու մասին:

8․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. հունիսի  21
ք.Բյուրեղավան