18.03.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը մեկնարկվեց առաջիկայում մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ տանելու հարցով։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին զեկուցվեց, որ «Մարզամշակութային կենտրոնը» նախատեսում է անցկացնել մանկապատանեկան գրականության և երաժշտության շաբաթ, Հարության տոնին ընդառաջ Բյուրեղավանում կառուցվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում իրականացվելու է շաբաթօրյակ, հաջորդ օրը նշվելու է Հարության տոնակատարությունը։Այնուհետև «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրենը ներկայացրեց բարեկարգման և սանմաքրման աշխատանքների ամբողջական պատկերը։ Հանձնարարվեց ծավալուն սանմաքրման աշխատանքներ ...
Մանրամասն |
|
18.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ
|
ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Կոտայքի մարզի համայնքներում իրականացվում են բժշկական խորհրդատվություններ և հետազոտություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։Բյուրեղավանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Սահրատյանի և «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի համագործակցության արդյունքում Արցախից բռնի տեղահանված և մեր համայնքում բնակություն հաստատած անձինք այսօր այցերի ընթացքում կօգտվեն բժշկական, հոգեբանական, խորհրդատվություններից, գործիքային (ուլտրաձայնային, ռենտգեն) և լաբորատոր հետազոտություններից։Ծառայությունն իրականացվում ...
Մանրամասն |
|
14.03.24
ՄԻԱՑԵՔ «ԵՐԿՐԻ ԺԱՄԸ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ
|
Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որի նպատակն է ս/թ մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի արտաքին լուսավորությունը: Առաջարկում ենք միանալ Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի «Երկրի ժամը» բնապահպանական շարժմանը:
|
|
13.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՅՔ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ՝
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Եթե տարիներ առաջ հասարակության մեջ կինն ընկալվում էր որպես թույլ էակ, ով պետք է զբաղվեր ընտանեկան հոգսերով, երեխաների դաստիարակությամբ, ապա այսօր այդ պատկերացումներն այլ են։ Այսօր կանայք իրենց գործունեությամբ հաստատել են, որ կինը կարող է լինել ցանկացած ոլորտում և կատարել այնպիսի աշխատանք, որը միշտ վերագրվել է տղամարդկանց։ Խոսքը վերաբերում է նաև բիզնես գործունեությանը։Կանանց միամսյակի կապակցությամբ «Համայնքի կանայք» խորագրի ներքո նախագիծը շարունակում է բացահայտել մեր կանանց։ Ներկայացնում ենք Աննա Հովհաննիսյանին, ով հիմնել է «Chocolate Woman» բրենդը և զբաղվում է բնական խնամքի միջոցների, պրոֆեսիոնալ պիլինգի նյութերի և այլ կոսմետիկ միջոցների արտադրությամբ, ...
Մանրամասն |
|
11.03.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ներկա էին վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և համայնքային կառույցների տնօրենները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում հրատապ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր: Համայնքի ղեկավարին զեկուցվեց, որ հետևողական աշխատանքների արդյունքում հարկերի հավաքագրման գործընթացն ակտիվացել է։Քաղաքային պոլիկլինիկայի տնօրենը տեղեկացրեց, որ համաճարակային վիճակը համայնքում կայուն է։ Պոլիկլինիկայում շուտով կսկսվի ռենտգեն հետազոտությունների սենյակի բարեպատման աշխատանքները։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալն ու համատիրության ...
Մանրամասն |
|
08.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կայանքում և հաջողություններ նախաձեռնություններում։Խոնարհումս որդեկորույս մայրերին, ամուսին, եղբայր կորցրած մեր կանանց ու քույրերին․ Ձեզ տոկունություն և ուժ եմ ցանկանում։Այս գեղեցիկ օրը հրաշալի առիթ է սերն ու ակնածանքն ուղղելու կանանց՝ խոնարհության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի է Ձեր դերը սերունդների դաստիարակության, ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:Միայն ընտանեկան կյանքով չէ, որ ապրում է կինը։ ...
Մանրամասն |
|
06.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Խնդրում ու կոչ ենք անում բնակչությանը՝ շենքերի բակերում, այգիներում և այլ բաց տարածքներում, ծառերի էտից չորացած ճյուղերն ու մացառները չվառել, խուսափել հրդեհային վիճակներ ստեղծելուց, պահպանել զգուշավորություն:
|
|
05.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՓՈՂՈՑՆԵՐԸ
|
Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան։ Տեղյակ եք, որ ռազմական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անունով է կոչվում Բյուրեղավան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Փողոցն անվանակոչվել է համայնքի ավագանու որոշման համաձայն։ Փողոցի երկարությունը 466 մետր է։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |