Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 08-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 17-րդ կետերի 1-ին ենթակետերը, հաշվի առնելով Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակական կազմում ներգրավել ավագանու մեկական անդամ:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել հետևյալ ավագանու անդամներին (իրենց համաձայնությամբ)` 1)համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմում` Կարապետ Հարությունյանին. 2)քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմում` Վարդան Սուքիասյանին. 3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմում` Աննա Մկրտչյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |