Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ, 57-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Աշոտ Վահանի Աբրահամյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամասի 4-րդ փողոց 68/1 հասցեում (սեփականության վկայական N 15112023-07-0208) գտնվող 20․7 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0137-0035) 38868,39 (երեսունութ հազար ութ հարյուր վաթսունութ ամբողջ երեսունինը հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաք Երևան Ղազար Փարպեցու փողոց 9 շենք 15 բնակարանի բնակիչ Աշոտ Վահանի Աբրահամյանին (անձնագիր՝ AT0511307, տրված՝ 2020 թվականի հունիսի 29-ին, 011-ի կողմից):
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Աշոտ Վահանի Աբրահամյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |