Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ջուլետա Սերգեյի Գրիգորյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 19-ի «Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի N 74 բնակարանն անհատույց Համբարձում Գրիգորյանի ընտանիքին օտարելու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)որոշման վերնագրում «Համբարձում Գրիգորյանի ընտանիքին» բառերը փոխարինել «Ջուլետա Սերգեյի Գրիգորյանին» բառերով․ 2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 52․92 քմ ընդհանուր մակերեսով 74 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Ջուլետա Սերգեյի Գրիգորյանին՝ ծնված 1956 թվականի հունվարի 02-ին:»․ 3)որոշման 3-րդ կետում «Համբարձում Գրիգորի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Ջուլետա Սերգեյի Գրիգորյանի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |