Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի երրորդ նստաշրջանի հերթական թիվ 11 նիստի հետևյալ օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Ջրաբեր գյուղերի փողոցների, բնակելի շենքերի բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի խաղահրապարակների կառուցում» ծրագիրը հաստատելու մասին։
3․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավանում ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |