Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2023 թվականի հուլիսի 10-ի N Կ-10072023-07-0075 որոշումը՝ ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի տարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0058 հեկտար մակերեսով (ծածկագիր՝ 07-003-0055-0001-ից) «անհայտ» քաղաքացու անվամբ հաշվառված հողամասը ճանաչել Բյուրեղավան համայնքի սեփականություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |