Այսօր: Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79 -Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները`
1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.
2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.
3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ.
5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ.
6)համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 (երկու հազար դրամ).
7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10 (տասը) դրամ.
8) համայնքի Ջրաբեր բնակավայրի տարածքում համայնքի կողմից մատուցված ջրամատակարարման ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափը՝ մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար՝ 130 (մեկ հարյուր երեսուն) դրամ.
9) Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ՝ համաձայն հավելված N 1-ի.
10)«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի.
11)«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ՝ մեկ սովորողի համար՝ 2000 (երկու հազար) դրամ.
12)համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.
13)համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ.
14)համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 (երեք հարյուր) դրամ.
բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ.
գ. մեկ շաբաթվա համար` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.
դ. մեկ ամսվա համար` 15000( տասնհինգ հազար) դրամ.
ե. մեկ տարվա համար` 70000 (յոթանասուն հազար) դրամ: Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.84 Կբ) Հավելված N 1
(17.08 Կբ) Հավելված N 2
(17.34 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(763.03 Կբ) Փորձաքննության ուղարկման գրությունը 28.11.2022թ.
(595.11 Կբ) Ամփոփաթերթ հանրային քննարկումներ
(598.04 Կբ) Ամփոփաթերթ (e-draft.am)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner