Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/09/2017
Բյուրեղավանը հավակնում է դառնալ յուրահատուկ կոլորիտով և ավանդույթներով տարբերվող համայնք

Պարո՛նԲալասյան, Դուքերկարտարիներէ, ինչղեկավարումեքԲյուրեղավանհամայնքը՝շուրջ 9 տարի: Հետաքրքիրէ, որքանո՞վենԲյուրեղավանիհետկապվածՁերակնկալիքներնունպատակայինծրագրերըիրականությունդարձել:

Հ. Բալասյան –Հարցը բովանդակությամբ շատ տարողունակ է, որովհետև ծրագրերը շատ են եղել, իսկ նպատակներն ավելի շատ և դրանք վերաբերել են  տարբեր  ոլորտներին:   Կարող եմ նշել, որ ծրագրերը  կազմելիս մշտապես քննարկվել են ավագանու հետ և հանրային լսումների միջոցով: Դրանք  հիմնականում իրագործվել են, քանի-որ ծրագրերն իրատեսական են եղել:  Քիչ խոստացել եմ,  ավելի շատ կատարել:                                                       Ի՞նչառաջնայիներեքխնդիր  կնշեք, որոնքլուծվելենայստարիների  ընթացքում՝որակապեսփոխելովբյուրեղավանցուկյանքը:

Հ. Բալասյան- Նախ դժվար է առանձնացնել երեքը կամ ենթադրենք յոթը: Կյանքի որակը մեր քաղաքում իրոք փոխվել է. մասնավորապես՝ ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր փողոցները, ներհամայնքային  ճանապարհներն ու բակային տարածքները: Բակերում կառուցվել են մանկական խաղահրապարակներ, տեղադրվել են զրուցարաններ: Ամբողջությամբ լուծվել է քաղաքի լուսավորության հարցը, վերականգնվել  վերելակային տնտեսությունը:

2012թ-ից ավագ դպրոցին կից գործում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նախակրթարան՝ 100 երեխայի համար: Այն բացվել է համայնքի  և Համաշխարհային բանկի << Կրթության որակ և համապատասխանություն>>  վարկային ծրագրի հետ համատեղ:

4 տարի առաջ վերաբացվեց <<Արև>> մանկապարտեզը, որտեղ կատարվել են 160 մլն դրամի ներդրումներ:  Այսօր մանկապարտեզ է հաճախում 140 երեխա: 

Կարևոր  ձեռքբերումներից  մեկն էլ այն է, որ արդեն 8 տարի ջեռուցվում է քաղաքային պոլիկլինիկան: Փոխվեցին դռներն ու պատուհանները:

Մեծ ուշադրություն է դարձվում համայնքում մատաղ սերնդի կրթության և գեղագիտական դաստիարակություն հարցերին, որոնք տվել են իրենց դրական արդյունքները՝ օրինակ եթե 2008թ-ին արվեստի դպրոցում սովորում էր  85 աշակերտ, այսօր նրանց թիվը հասնում է 240-ի: Արդյունքները  շոշափելի են ու ակնառու: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլը անցյալ տարի ազգային նվագարանների անսամբլների համահայկական 1-ին մրցույթ-փառատոնին հանրապետությունում արժանացել է առաջին պատվավոր մրցանակին:

 Մեծ աշխատանքներ են տարվում սպորտը մասսայականացնելու ուղղությամբ: Պատահական չէ, որ  ՀՀ Նախագահի մրցանակի  համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցանակաբաշխությանը Կոտայքի մարզի թիմը արդեն մի քանի տարի է հիմնականում ձևավորվում է բյուրեղավանցի ընտանիքներով: Մեր մարզիկները հանրապետական, միջազգային մրցաշարերում մասնակցություն են ունենում և դատարկաձեռն չեն վերադառնում: Ունենք սամբո ըմբշամարտի երիտասարդական հավաքականի Եվրոպայի  կրկնակի փոխչեմպիոն:

2014թ-ին Բյուրեղավանի համայնքապետարանը և Ամերիկայի արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ Օգնության Ֆոնդը /FAR/ համատեղ բացել են բարեգործական ճաշարան: Ճաշարանից այսօր օգտվում է 163 շահառու: Մշտապես օգնում և սատարում ենք զոհվածների, սոցիալապես անապահով ընտանիքներին:

Համայնքում ամբողջովին փոխել ենք սանմաքրման  և աղբահանության աշխատանքների ձևը, ինչի արդյունքում կա դրական տեղաշարժ. աղբահանման և սանմաքրման աշխատանքները կատարվում են հստակ գրաֆիկով: Դրա ապացույցը՝ անցյալ տարի Հայաստանի համայնքների միության  և  ՏԿԶ նախարարության  կողմից կազմակերպած մրցանակաբաշխությունը, որտեղ մեր համայնքն արժանացել է <<Մաքուր Համայնք-2016>>  մրցանակին: Կարելի է  կատարված աշխատանքների մասին երկար խոսել,  սակայն սահմանափակվենք այսքանով:

Ձերնախաձեռնությամբխմելուջրագծերիանցկացմաննուղղվածմեծծրագիրիրականացվեց, արդյո՞ք  բյուրեղավանցուխմելուջրիխնդիրըհիմնովինլուծվեց:

Հ. Բալասյան- 2013թ-ի մայիսից սկսեցինք քաղաքի խմելու ջրի գրագծերի վերանորոգման աշխատանքները: Եվրոպական բանկի  և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի միջոցներով կառուցվեց նոր ջրահավաք: Հիմնովին փոխվեցին ցածրահարկ շենքերի, առանձնատների հին ջրագծերը: Բարելավեց ջրի որակը և ջրամատակարարումը: Մեզ համար ավելի հեշտ կլիներ նորը կառուցել, քան հինը վերանորոգել: Ցավոք սրտի, այս տարի ամռանը մենք ունեցանք խնդիր ջրամատակարարման ժամերի հետ կապված: Պատճառը ոչ թե համակարգն էր, այլ ընդհանուր ջրի պակասը՝ ջրահավաքներում: Այստեղ ժողովրդի դժգոհությունն արդարացի էր:

ՀոգևորկյանքիզարգացմանառումովևսԴուքկարևորքայլկատարեցիք՝նախաձեռնելովեկեղեցուկառուցումը, քանիորհամայնքումեկեղեցիչկար: Արդյո՞քավարտվելենեկեղեցուշինարարականաշխատանքները:

Հ. Բալասյան- Հոգևոր կյանքի ուղղությամբ  մեծ աշխատանքներ են տարվել, որի արդյունքում մեր հարգարժան Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի աջակցությամբ մեր քաղաքում կառուցվում է եկեղեցի: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են  2013թ-ին ու դանդաղ ընթանում է:  Հիմնարկեքի արարողությունը 2013-ի օգոստոսի 18-ին էր: Կառուցվում է Արոյան եղբայրների միջոցներով: Այժմ էլ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս տարի ևս  2մ  բարձրացրել են եկեղեցու պատերը: Կավարտվի շինարարությունը  և մեր քաղաքը կունենա եկեղեցի, հոգևոր կյանքը մեր քաղաքում նոր արժևորում կստանա: Հայ առաքելական  սուրբ եկեղեցու հավատացյալներն այսուհետ  ավելի կկապվեն եկեղեցու  հետ, ինչը կնպաստի մեր բնակչության մեջ քրիստոնեական արժեքների արմատավորմանը:

Այսօրողջհանրապետությունումիրականացվումէհամայնքներիխոշորացմանծրագիրը, ի՞նչընթացքիմեջենայդաշխատանքներըԲյուրեղավանհամայնքում:

Հ. Բալասյան-Ինչպես գիտեք միավորվում են Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր համայնքները: Նոյեմբերի 5-ին  տեղի կունենան ընտրություններ: Սկսվել են աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցի, արդեն ձևավորվել են տեղամասային կենտրոնները: Աշխատանքները սահուն ընթանում են համաձայն  մարզպետարանից և ՏԿԶ նախարարությունից  ստացված  համապատասխան հանձնարարականների:

Ձերկարծիքով՝որքանո՞վարդյունավետկլինիհամայնքներիգործունեությունը  խոշորացմանարդյունքում:

Հ. Բալասյան-Համայնքների խոշորացման գաղափարը շատ լավն է: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված կլինի ձևավորված թիմով: Այն համայնքում, որտեղ ավելի լավ գործունյա թիմ կլինի, այնտեղ արդյունքները դրական ու նկատելի կլինեն:

ԲյուրեղավանխոշորացվածհամայնքիմեջներառվելուեննաևՋրաբերևՆուռնուսհամայնքները, ինչպիսի՞արձագանքներեքստացելհամայնքներիբնակիչներիցծրագրիհետկապված:

Հ. Բալասյան- Խոշորացման ծրագրի հետ կապված առանձնակի արձագանքներ չենք ստացել: Բնականաբար համայնքներում արդեն տեղեկացված են  ծրագրի մասին և կարծում եմ, որ հարցին բնակիչները մոտենում են  գիտակցաբար: Նկատի ունենալով, որ այն պետական կարևորության ծրագիր է:

 ԶԼՄ-ներինտվածհարցազրույցներումմշտապեսնշումեք, որՁեզհամարմեծկարևորությունունիմատաղսերնդիկրթությանևդաստիարակությանխնդիրը, ևԴուքբազումծրագրերեքիրականացրել՝այդոլորտինուղղված: Արդյո՞քհաջողվելէհամայնքումապահովելբարձրմակարդակիկրթություն, զարգացնելհոգևոր, մշակութայինևսպորտայինկյանքը, արդյոքգոհացնո՞ւմէՁեզայն, ինչայսօրկա:

Հ. Բալասյան- Երբ եղածը գոհացնում է, ուրեմն այլևս անելիք չունես, իսկ ես երբեք չեմ  բավարարվում եղածով: Սա շենք-շինություն չէ, որ մեկ անգամ կառուցես ու ավարտես:  Այդ աշխատանքները վերին սահման  չունեն, կատարելագործման կարիք անընդհատ կա. սա է մեր ազգի ինքնատիպության պահպանման գրավականը և հասարակության շարժիչ ուժը:

Նորուսումնականտարվամեկնարկըտրվածէ, ինչպե՞սայնդիմավորեցինբյուրեղավանցիդպրոցականները, քանի՞առաջին դասարանցիոտքդրեցայստարի  կրթությանևգիտությանաշխարհ:

Հ. Բալասյան-Ինչպես միշտ ուսումնական տարվա մեկնարկը տրվեց բարձր խանդավառությամբ: Քաղաքում ամենուր մանուկների ծիծաղն էր ու բարձր տրամադրությունը: Այս  տարի Բյուրեղավանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների թիվը 123-ն էր: Հիմնական դպրոցում կոմպլեկտավորվեց չորս առաջին դասարան: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ավանդույթը չխախտվեց: Բոլոր առաջին դասարանցիները համայնքապետարանի կողմից ստացան գրենական պիտույքների փաթեթ:

Ցավոք սրտի մեր հիմնական դպրոցը աշխատում է խիստ ծանրաբեռնված: Դպրոցն ի սկզբանե նախատեսված է եղել 568 աշակերտի համար: Այստեղ հաճախող աշակերտների թիվն այսօր  հասնում է  927-ի, դպրոցն աշխատում է 2 հերթով, փոխարենը՝ ավագ դպրոցն աշխատում է թերբեռնված: 1000-ից ավելի աշակերտի հնարավորություն ունեցող դպրոց այսօր հաճախում է 280 աշակերտ: Մենք մարզպետի հետ մտածում ենք առաջիկայում գտնել այս հարցի լուծման տարբերակները:

Առաջիկայումի՞նչծրագրերպետքէիրականցվենհամայնքում:

Հ. Բալասյան-Այժմ ընթանում է մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում ընդգրկված էր հարցը, ինչի արդյունքում արդեն հատկացված գումարով իրականացվում են շինարարական աշխատանքները: Գումարի մի մասն էլ համայնքի բյուջեից է ուղղվել: Նախատեսվում է հիմնանորոգումից հետո այստեղ մեկտեղել արվեստի և շախմատի դպրոցները, գրադարանը:

Սկսել ենք քաղաքային պուրակի կառուցման աշխատանքները, որը կտևի մոտավորապես երեք տարի: Այստեղ նախատեսվում է կառուցել տարեցների ակումբ, հուշաղբյուր, խաղահրապարակներ, հանգստի գոտի և հասարակական զուգարան:

Այս աշխատանքներն ավարտելուց հետո սլաքը կուղղենք մարզական կառույցների զարգացմանը: Մեծածավալ աշխատանքներ կան կատարելու քաղաքային մարզադաշտում և նրան կից կառույցներում:

 Նախատեսվում է նաև ոռոգման համակարգը կատարելագործել: Որպեսզի մեր քաղաքը լինի ավելի բարեկարգ ու կանաչապատ անհրաժեշտ է հիմնովին փոխել համակարգը:

Վերը նշված բոլոր ծրագրերը ընդգրկված են մեր քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում:  Ծրագրերն իրատեսական են, և ես վստահ եմ, որ դրանք իրագործվելու են :

 

Ինչպիսի՞նկցանկանայիքտեսնելԲյուրեղավանըՁերպաշոնավարմանավարտին:

Հ. Բալասյան-Կցանկանայի տեսնել մաքուր, բարեկարգ, կանաչապատ, քաղաքային բոլոր ենթակառուցվածքները կատարելագործված, ինչպես նաև խաղաղ բնակավայր, որտեղ մեծանում են հայ առաքելական եկեղեցու հավատքով բարեպաշտ հայեր: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան ստանալ որակյալ կրթություն, ապահոված լինեն բոլոր պայմաններով, զբաղվեն արվեստով և սպորտով: Քաղաքը շարունակի ապրել ավանդույթներով,  առանձնանա   իր  կոլորիտով:

                                                                                             Հարցազրույցը՝  Սուսաննա Թամրազյանի

 

Դե ՖԱԿՏՈ
http://www.slaq.am/arm/news/1208833/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner