Հանձնարարվեց.
Ն․ Շուշանյանին՝ - խիստ հսկողություն իրականացնել փողոցային առևտրի նկատմամբ, - սեղմ ժամկետում ավարտել Բյուրեղավան քաղաքի 16 շենքի նկուղային հարկի բնակարանների չափագրման աշխատանքները։
Լ․ Պողոսյանին՝ - համայնքի յուրաքանչյուր գյուղական բնակավայրի համար առանձին ներկայացնել տեղական հարկերի և վճարների հավաքագրման կատարողականների վերաբերյալ տվյալները, - նախատեսել գումար Նուռնուս գյուղում ջրագծի անցկացման նպատակով հողը տեխնիկայով փորելու աշխատանքներ ձեռք բերելու համար:
Վ․ Մարտիրոսյանին՝ -շատ արագ իրականացնել նոր աշխատասենյակի համար անհրաժեշտ գույքի ձեռք բերման աշխատանքները։
Ա․ Հարությունյանին՝ -հետաքրքրվել Նուռնուս գյուղի երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի՝ համաձայնեցման ուղարկված նախագծի վերաբերյալ և ներկայացնել տեղեկատվություն։
Ս․ Հովակիմյանին, վերահսկող՝ Լ․ Ավուշյանին՝ -մանկապարտեզի թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարել։
Խ․ Գաբրիելյանին՝ -մինչև ընթացիկ շաբաթվա վերջը ավարտել մանկապարտեզի շենքում տեսախցիկների տեղադրման աշխատանքները։
Ս․ Ղազարյանին՝ - մինչև ընթացիկ տարվա վերջը ավարտին հասցնել լուսավորության ցանցի համալրման համար անհրաժեշտ աշխատանքները (նախահաշվի կազմելում)։
Մ․ Սուքիասյանին և Վ․ Հայրապետյանին՝ -ձմեռային սեզոնին փակել համայնքի տարածքում առկա ցայտաղբյուրները՝ անիմաստ ջրի ծախս չառաջանալու համար։ |