Հանձնարարվեց.
Մ․ Սուքիասյանին, Վ․ Հայրապետյանին, Ա․ Ավագյանին՝ -սեղմ ժամկետում կազմակերպել Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի մաքրման աշխատանքները։
Ս․ Ղազարյանին՝ - զբաղվել Նուռնուս գյուղի 1-ին և 2-րդ փողոցների ջրամատակարարման խնդրի կարգավորման հարցերով․ պատրաստել նախագիծ՝ տեխնիկական պայմաններին համապատասխան, - ներկայացնել 2026-2028թթ․ համար նախատեսվող կապիտալ ծրագրերը։
Լ․ Պողոսյանին՝ - վերանայել հենասյուների օգտագործման պայմանագրերը։
Ա․ Հարությունյանին՝ - կազմակերպել Նուռնուս գյուղի դաշտամիջյան ճանապարհները հարթեցնելու աշխատանքները։
Դ․ Դանիելյանին և Բ․ Դավթյանին՝ - Ջրաբեր գյուղում կառուցված ջրագիծը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին հանձնելու աշխատանքների վերաբերյալ հետաքրքրվել, անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել։
Դ․ Դանիելյանին և Ն․ Շուշանյանին՝ - շաբաթվա ընթացքում տեղում ուսումնասիրել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Վ․ Մարտիրոսյանին՝ - կազմել Ջրաբերի վարչական ղեկավարի նստավայրի շենքի դահլիճի վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ |