Հանձնարարվեց.
Ն․ Զաքարյանին և Մ․ Խաչատրյանին՝ - առանձին-առանձին ներկայացնել առաջարկություն Մշակույթի տան շենքում անհրաժեշտ համալրման պայմանների մասին՝ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Ա․ Ավագյանին՝ - ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի 28 շենքի 4-րդ մուտքի նկուղում կոյուղաջրեր լցվելու պատճառը և կարգավորել:
Ս․ Ղազարյանին՝ -այս շաբաթվա չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը կազմակերպել հանդիպում «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցների հետ։
Դ․ Դանիելյանին՝ - իրականացնել նորակառույց ոռոգման ցանցը Ջրային կոմիտեին հանձնելու աշխատանքները։
Լ․ Պողոսյանին՝ - ներկայացնել առաջարկություն փողոցային լուսավորության լամպեր ձեռք բերելու համար։
Շ․ Ասատրյանին՝ - ներկայացնել 2023 և 2024 թվականների փողոցային լուսավորության (համայնքի գյուղերը ներառյալ) ծախսերը։
|