Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի չորրորդ նստաշրջանի արտահերթ թիվ 07 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։
3.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
4.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 84-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 85-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 87-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |