Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 05082019-07-0028 վկայականն ու Ռաֆայել Սուրենի Սարգսյանի դիմումը` որոշում եմ.
1. Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամաս 2-րդ փողոց 313 (ծածկագիր՝ 07-051-0102-0023) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում հենապատ, հոր և ցանկապատ կառուցելու նպատակով Ռաֆայել Սուրենի Սարգսյանին 2022 թվականի մայիսի 4-ին տրված N 09 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամիս ժամկետով՝ համաձայն նախագծողի կողմից կազմված ժամանակացույցի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: