Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 79-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 09/24 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.2024 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ Մարիա (ծնված՝ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին), Ալեքս (ծնված՝ 2013 թվականի հունիսի 23-ին) և Մոնթե (ծնված՝ 2015 թվականի օգոստոսի 23-ին) Ղազարյանների համար կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերի 01-ից:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝
1) ապահովել կիրառված արտոնության կատարումը.
2) արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: