Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 03-Ն որոշման հավելվածի 2, 3 և 6 հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |