Այսօր: Կիրակի, 27 Հոկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 547-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2024 թվականի N 547-Ա

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 18-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը, անավարտ շինությունը և պարիսպը կառուցվել են 2005 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ԱՐՏ․ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունիսի 14-ի տեխնիկական եզրակացությունն ու  Հռիփսիմե Արարատի Այվազյանի դիմումը` որոշում եմ.

1.Քաղաքացի Հռիփսիմե Արարատի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան թիվ 34  անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0050-0006) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 34 :

2.Քաղաքացի Հռիփսիմե Արարատի Այվազյանին պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 34 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0050-0006, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20234VVQSL) 0.045 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 32.6 քմ արտաքին (28.40 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը, 17․1 քմ արտաքին (13․8 քմ ներքին) մակերեսով անավարտ շինությունը և 8․4 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

3․Հռիփսիմե Արարատի Այվազյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 114398․9 (մեկ հարյուր տասնչորս հազար երեք հարյուր իննսունութ ամբողջ ինը տասնորդական) դրամ՝ ինքնակամ կառուցված ավտոտնակի, անավարտ շինության և պարսպի օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(349.90 Կբ) Հատակագիծ
(126.93 Կբ) Որոշում N 547-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner