Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի և հիմք ընդունելով Մհեր Գառնիկի Հովհաննիսյանի դիմումը` որոշում եմ.
1․Մհեր Գառնիկի Հովհաննիսյանին թույլատրել կատարելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 8 շենք 10 բնակարանի (վկայական՝ N 22122022-07-0145) պատշգամբի ընթացիկ նորոգում՝ առանց նախագծային փաստաթղթերի:
2․Մհեր Գառնիկի Հովհաննիսյանին համայնքապետարանի 900105202510 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ` ընթացիկ նորոգման թույլտվության ծառայության վճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։