Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Ալբերտ Մարտիրոսի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Ալբերտ Մարտիրոսի Պողոսյանին պատկանող Աբովյանի շրջանի Նուռնուսի այգետարածքի թիվ 204 հողակտորին (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0129-0014-ից) տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամաս 204։
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։