Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 05-ի արտահերթ թիվ 11 նիստի հետևյալ օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքը (Բյուրեղավան քաղաքը, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 29-ի N 03-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3․Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն/անհամաձայնություն տրամադրելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: