«Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում» վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Դասընթացը կազմված է 2 հիմնական թեմատիկ ուղղություններից՝
-Բաց կառավարումը գործադիր և տեղական գործընթացներում
-Նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները ՀՀ-ում՝ ներկան և ապաագան:
Մասնակիցներին կտրվի հավաստագիր
Մասնակցության համար գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/1aaOHiRTX_k7f-Ak6ueJNCwm0JLEh7HxuH60u9OQRMxI/edit