Հարգելի՛ Բյուրեղավան համայնքի բնակիչներ՝
Սույն թվականի մայիսի 26-ին ժամը 16 : 00 –ին Բյուրեղավանի Մշակույթի տանը, կկայանա Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով:
Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ժողովին մասնակցության մուտքը ազատ է:
Ենթածրագրի ընտրության ժողովի ժամանակ ներկայացվելու և հաստատման է դրվելու Նախաձեռնող խմբի կողմից մշակված ենթածրագրի առաջարկը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված Էլ. հասցեին:
Հեռ. (0222) 65203 Էլ. հասցե byureghavan@mail.ru
Հարգանքներով Բյուրեղավանի համայնքապետարան