Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ Բյուրեղավանի Մշակույթի տանը, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով:
Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է:
Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը:
Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով (0222) 65203 հ/հ-ին կամ էլեկտրոնային նամակի միջոցով byureghavan@mail.ru էլ.փոստին:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարգանքներով Բյուրեղավանի համայնքապետարան