Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Բյուրեղավանի համայնքապետարանում ստեղծվել է ձեռնարկվող միջոցառումների համակարգման համար շտաբ և արագ արձագանքող թիմ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը արագ արձագանքող թիմը՝ տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ:
-Խմբին միանալու համար ցանկացողները կարող են անձնական նամակով համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին ուղարկել իրենց տվյալները՝
.անուն ազգանուն
.ծննդյան թիվ
.հեռախոսահամար:
-Հարցերի դեպքում կարող եք գրել համայնքապետարանի byureghavan.kotayq@mta.gov.am և byureghavan@mail.ru պաշտոնական էլ. փոստերին կամ զանգահարել՝ ՝ 0222 6 52 03 հեռախոսահամարին: