Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
2020 թվականի փետրվարի 28-ին, ժամը 12:30-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենան «ԷՍ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացրած Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող վանակատի (օբսիդիանի) երևակման տեղամասում արդյունաբերական պաշարների հայտնաբերման երկրաբանական ուսումնասիրությունների նախնական համաձայնության հայտի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը, ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոս՝ (0222) 65203
Էլ. փոստ` byureghavan@mail.ru