Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում դեկտեմբերի 12-ին ժամը 17:00-ին կայանալու է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու հերթական նիստ:
Օրակարգում՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2020 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ավագանու 2020 թվականի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի N 07-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: