Բյուրեղավան համայնքի հարգելի բնակիչներ
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի`
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝
Կազմակերպությունները հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ունեն գույքահարկի և հողի հարկի պարտքեր՝ խնդրում ենք վճարել սահմանված ժամկետներում:
Վճարեք ժամանակին՝ խուսափելով տույժերից: